Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 99, զոհվել է 10 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Սեպտեմբեր 18,2023 14:28

Սեպտեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 521 դեպք, որից 164-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, փլուզման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 1, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 31, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, կեղծ ահազանգի՝ 7, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 55 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 99, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930