Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հնարավոր կեղծիքներ և անհամաչափություններ՝ Երևանի ավագանու ընտրություններում. Աղասի Թավադյան

Սեպտեմբեր 18,2023 12:39

Երևանի ավագանու ընտրություններում ամփոփվել են բոլոր 475 ընտրատեղամասից ստացած նախնական արդյունքները:

Ըստ հրապարակված տվյալների, Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ։

ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 %, երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը»՝ 18,89 % (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը»՝ 15,43 %, (35.739), «Հանրապետություն»՝ 11, 32 % ձայն (26.236), հինգերորդը՝ «Հանրային ձայնն» է, որի օգտին քվեարկել է մասնակիցների 9,68 %-ը (22.431)։

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։

Կեղծիքի աստիճանի հետազոտություն

Ուսումնասիրենք ընտրություններում անհամաչափությունները և կեղծիքի հավանականության աստիճանը։

Ընդհանուր մեթոդաբանությունը հիմնված է մասնակիցների թվի և որոշակի թեկնածուին հավաքած ձայների տոկոսի հարաբերության վրա։

Տվյալների վերցվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, որոնք կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ Քվեարկության արդյունքներն ըստ տեղամասերի։ Հաշվարկների և գծապատկերների կոդը զետեղված են այս կայքէջում՝ github.com։ Այս նյութը նաև առկա է tvyal.com կայքէջում։

Ուսումնասիրությունը կատարելու համար հաշվարկվել է 2 հիմնական ցուցանիշ՝ քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը ձայնը տրվածների տոկոսը և քվեարկության մասնակիցների տոկոսը։ Եթե այս 2 ցուցանիշները չունեն կախվածության մակարդակ, ապա ընտրությունները ամենայն հավանականությամբ ազատ ու առանց կեղծիքների են անցել։ Օրինակի համար՝ եթե որևէ ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 95 տոկոսը և որևէ կուսակցությանը ձայները տվել են նույնպես 95 տոկոսը, իսկ ընդհանուր բաշխվածության մեջ այս ցուցանիշները մոտ են 50 տոկոսի, ապա սա հարցեր է առաջացնում։

Աղյուսակում ներկայացված է շեմը հատած 5 թեկնածուները, նրանց ձայների քանակը, տոկոսային կշիռը, ինչպես նաև կոռելյացիան։ Վերջին սյունյակը քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը ձայնը տրվածների տոկոսի և քվեարկության մասնակիցների տոկոսի կոռելյացիան է։

Աղյուսակ 1 Շեմը հատած թեկնածուների ցուցանիշներըԱյստեղ ամենամեծ շեղումը ունեն 2-րդ (ՔՊ) և 14-րդ (ՄՀԿԴ) թեկնածուները, որոնց կոռելյացիաները համապատասխանաբար -0.329 և 0.390 են։

Դիտարկենք այս ցուցանիշները գծապատկեր միջոցով։

Գծապատկեր 1․ Շեմը հատած թեկնածուների բաշխվածությունները

2-րդ թեկնածուն գրանցել է կոռելյացիայի բացասական հարաբերակցություն՝ -0,329; Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան 2-րդ թեկնածուի ձայների տոկոսը նվազում է: Այսինքն՝ այն ընտրատարածքներում, որտեղ ընտրողների տոկոսը ավելի մեծ է, այս թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել։ Այսինքն 2-րդ թեկնածուի աջակցությունը նվազում ինչքան ընտրատարածքը ավելի ակտիվ է:

14-րդ թեկնածուն ունի հակառակ տենդենց, այն գրանցել է դրական կոռելյացիա՝ 0,390։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան այս թեկնածուի ձայների տոկոսը նույնպես հակված է աճել: Դա կարող է պայմանավորված լինել ընտրողների ավելի մեծ մասնակցությամբ այն շրջաններում, որտեղ 1-ին կուսակցությունն ավելի մեծ աջակցություն ունի:

7-րդ թեկնածուի մոտ (ԱԱԿ) կոռելյացիան ամենամոտն է 0-ի, որը նշանակում է, որ քվեարկողների և տվյալ թեկնածուին տրված ձայների հարաբերակցությունը համահունչ է և անկախ։

Նշենք, որ 0.4-ին մոտ բացարձակ կոռելյացիաները դեռ չի նշանակում, որ ընտրություններ ժամանակ տեղի են ունեցել խարդախություններ։ Ընդհանուր բաշխվածությունները ունեն նորմալ տեսք, սիմետրիկ են և ունեն մի հստակ գագաթ, որը վկայում է նրա մասին, որ լցոնումներ և խարդախություններ ամենայն հավանականությամբ չեն եղել։

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930