Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական

Սեպտեմբեր 18,2023 11:55

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։

Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 824,250

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝66

Ընտրողների ընդհանուր թիվը՝  824,316

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,436 կամ ընտրողների (28.44%-ը)

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝  847,999

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47,500

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 234,380

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 35

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 234,415

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47,463

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 613,709

Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝  2,763։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝

Հանրային ձայն կուսակցություն- 22,431 կամ 9.68%

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն- 75,463 կամ 32.57%

Արդար Հայաստան կուսակցություն- 2,595 կամ 1.12%

Հաղթանակ կուսակցություն 3,959 կամ 1.71%

Ուժը հայրենյաց կուսակցություն 1,706 կամ 0.74%

Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2,572 կամ 1.11%

Ազգային առաջընթաց կուսակցություն- 43,765 կամ 18.89%

Հանուն սոցիալական արդարության կուսակցություն- 780 կամ 0.34%

Հանրապետություն կուսակցություն- 26,236 կամ 11.32%

Միացյալ Հայաստան կուսակցություն- 1,282 կամ 0.55%

Լուսավոր Հայաստան կուսակցություն- 4,174 կամ 1.80%

Ժողովրդավարական համախմբում կուսակցություն- 2,348 կամ 1.01%

Ապրելու երկիր կուսակցություն- 8,425 կամ 3.64%

Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք- 35,739 կամ 15.43%

Անճշտությունների գումարային չափը՝ 195

ԿԸՀ նախագահը նաև հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930