«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմել:
Նա դեմ չի արտահայտվել պաշտպանել Հայկ Մարությանի կամ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, միաժամանակ պահանջելով վերահսկողական գործառույթները հանձնել իր կուսակցությանը:
Նա գրել է, որ գալիս են Նիկոլ Փաշինյանին Հանրապետության հրապարակից տանելու:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրության նախնական արդյունքների՝ Երեւանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ։
Կարդացեք նաև
Առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%։
Երկրորդ տեղում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը-18․89%։
Երրորդ տեղում է «Մայր Հայաստան» դաշինքը-15.43%։
Չորրորդ տեղում է «Հանրապետություն» կուսակցությունը-11.32%
Հինգերորդ տեղում է «Հանրային ձայն» կուսակցությունը-9,68%։
Գ. Հ