Երևանի ավագանու երեկ կայացած ընտրություններին ՔՊ-ն ստացել է 75 հազար 463 ձայն։ Armlur.am-ը համեմատական է անցկացնում նախորդ տարիների հետ։
2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294․092 քվե։
2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երևան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 290․439:
2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևան քաղաքում ստացել է 181․180 քվե:
Կարդացեք նաև
Այս թվերը ցույց են տալիս, թե տարեցտարի որքան է նվազում ՔՊ ընտրողների թիվը»։
Թեմային անդրադարձել է նաեւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294․092 քվե։
2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երևան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը Երևան քաղաքում ստացել է 290․439, կամ 3․653 քվեով պակաս, քան նախորդ ընտրություններին։
2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևան քաղաքում ստացել է 181․180 քվե, կամ 112․912-ով պակաս 2018 թվականի ընտրությունների համեմատ։
2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75․463 քվե, կամ 218․629 ձայնով (կամ մոտ 4 անգամ) պակաս 2018 թվականի ցուցանիշը և 105․717 ձայն (1,7 անգամ) պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջնական կապիտուլյացիա է և բացառիկ ՄԵՐԺՈՒՄ։ Թերևս դժվար գտնվի մի քաղաքական ուժ, որը 5 տարում ունենա նման խայտառակ վարկանիշի անկում։ Այս պայմաններում իշխանության մնալը, նաև կառավարությունում, դա այլևս իրավական իմաստով իշխանության յուրացում է»։
Մեկ այլ գրառման մեջ նա նշում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է Երևան քաղաքում ընտրական իրավունք ունեցող 824․250 ընտրողներից 75․463-ը կամ ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 9,1%-ը։ Սա դեռ այն դեպքում, երբ օգտագործվել է ողջ իշխանական ռեսուրսը՝ ներառյալ վարչական ռեսուրս, անհաշվելի և անվերահսկելի ֆինանսական միջոցներ, հանրային ողջ տեղեկատվական միջոցները, մասնավոր ընկերությունների կարողությունները։
Այս վարկանիշով ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է հրաժարական տա և հեռանա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ կառավարությունները հրաժարական են ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտությունից հետո։ Վերջին անգամ Վրաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել հենց այդ պատճառով։ Տրամաբանությունն այն է, որ եթե ժողովուրդը տվյալ քաղաքական ուժին չի վստահում, ապա ամենևին կարևոր չէ, թե որ ընտրությունների ժամանակ է դա տեղի ունենում»։