«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը կեսգիշերն անց իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախնական գնահատականն ընտրություններին։ Ըստ նրա՝ «Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը»
Անդրանիկ Թեւանյանը նաեւ նշել է․ «Ամբողջական իշխանափոխության համար սա առաջին քայլն է։ Մեկ բան ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղե՛ք»։