Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան մանդատ կստանա 5 ուժերից յուրաքանչյուրը

Սեպտեմբեր 18,2023 07:35

Արդեն հաղորդել ենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն` Երեւանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ։

Առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%։

Երկրորդ տեղում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը-18․89%։

Երրորդ տեղում է «Մայր Հայաստան» դաշինքը-15.43%։

Չորրորդ տեղում է «Հանրապետություն» կուսակցությունը-11.32%

Հինգերորդ տեղում է «Հանրային ձայն» կուսակցությունը-9,68%։

 

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հաղորդում է՝ ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» – 24

«Ազգային առաջընթաց» – 14

«Մայր Հայաստան» – 12

«Հանրապետություն» – 8

«Հանրային ձայն»- 7»։

 

Քանի որ որևէ կուսակցության կամ դաշինքի չհաջողվեց ստանալ 50 տոկոսից ավելի քվե, քաղաքապետին պետք է ընտրի ավագանին՝ իր կազմից: Երեւանի քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է լինելու կոալիցիայի ձեւավորում:

Ակնհայտ է, որ հնարավոր է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կոալիցիա։ Եվ հիշեցնենք, որ «Ազգային առաջընթացի» ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը բազմիցս բացառել է կոալիցիան նախկինների հետ նույնականացվող ուժերի հետ, ըստ այդմ՝ քիչ հնարավոր է երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցնողների համագործակցաբար հանդես գալը։

Վերլուծաբանները հույս են հայտնում, որ «Հանրային ձայնի» հետ դաշինք կազմող չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930