Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-«Հանրապետություն» զույգը կունենա 32 մանդատ՝ 65-ից

Սեպտեմբեր 18,2023 07:43

Ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ձայների հաշվարկը: Ըստ այդմ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանամերձ «Հանրապետություն» կուսակցության հետ միասին կստանան ընդամենը 32 մանդատ՝ 65-ից: Իսկ ընդդիմադիր երեք ուժերը, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը՝ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը», Անդրանիկ Թեւանյանի ղեկավարած «Մայր Հայաստանը» եւ «Հանրային ձայնը», որի փաստացի առաջնորդը «Դոգն» է, միասին կունենան 33 մանդատ:

Կմիավորվե՞ն արդյոք վերջին երեքը՝ ամենեւին միանաշանակ չէ: Միանշանակ է առնվազն երկու բան՝ 1/«Քաղաքացիական պայմանագրի» հանրային վստահության ահռելի անկումը՝  վարչական ռեսուրսի օգտագործումը, Փաշինյանի կողմից անձամբ անցկացրած քարոզարշավը, եւ այլ հնարքներ չօգնեցին նրանց հավաքել մեծամասնություն եւ 2/ յուրաքանչյուր քվեի կարեւորությունը («իմ ձայնով բան չի որոշվում» ասողները թող նայեն քվեարկության արդյունքները եւ հասկանան, որ հենց իրենց ձայնը կարող էր որոշիչ լինել):

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930