Հայտնի են 152 տեղամասի արդյունքները. քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տվյալներ։
Ըստ այդմ, առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդ տեղում՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, երրորդ հորիզոնականում՝ «Մայր Հայաստան» դաշինքը, չորրորդ հորիզոնականում «Հանրային ձայն» կուսակցությունն իր տեղը զիջեց «Հանրապետություն» կուսակցությանը:
- «Հանրային ձայն» կուսակցություն – 6735 ձայն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 22904 ձայն,
- «Արդար Հայաստան» կուսակցություն – 852 ձայն,
- «Հաղթանակ» կուսակցություն – 1096 ձայն,
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 517 ձայն,
- «Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 758 ձայն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 13440 ձայն,
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 235 ձայն,
- «Հանրապետություն» կուսակցություն – 8038 ձայն,
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 359 ձայն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1405 ձայն,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 734 ձայն,
- «Ապրելու երկիր» կուսակցություն – 2433 ձայն,
- «Մայր Հայաստան» դաշինք – 10461 ձայն։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ