Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Երկրորդ փուլ չի լինելու․ օրենսդրությունը նման բան չի նախատեսում այս ընտրակարգով

Սեպտեմբեր 18,2023 00:37

«Այս ընտրակարգով երկրորդ փուլ հասկացողություն չկա»,-այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նա, ներկայացնելով օրենսդրությունն, ասաց՝ եթե Երեւանի ավագանու որեւէ խմբակցություն չի ստանում 33 կամ ավելի մանդատ եւ ավտոմատ կերպով այդ խմբակցության առաջին համարը քաղաքապետ չի ընտրվում, ապա Երեւանի ավագանին պարտավոր է առաջին նիստից հետո երկու շաբաթվա ընթացքում ընտրել քաղաքապետ․ «Եթե չի հաջողվում քաղաքապետ ընտրել, ապա այդ դեպքում Երեւանի տեղական ինքնակառավարման օրենսդրության համաձայն` կրճատվում է ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակվում են նոր արտահերթ ընտրություններ, որի մասին խոսելը շատ վաղ է, քանի որ դեռ շատ քիչ տեղամասերի արդյունքներ ունենք, որպեսզի ենթադրենք, թե որ կուսակցությունը քանի մանդատ կստանա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930