ԿԸՀ-ում ընդհանուր 475 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներից մուտքագրվել են 37 տեղամասերի տվյալները։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց տվյալները։
Ըստ այդմ՝
«Հանրային ձայն» կուսակցություն ` 10.51%
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 34.67%
«Արդար Հայաստան» կուսակցություն` 1.2%
«Հաղթանակ» կուսակցություն՝ 1.46 %
«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 0.79%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 1.5%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 18.19%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 0.35 %
«Հանրապետություն» կուսակցություն՝ 11. 32 %
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 0.41%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2.24%
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 1.6%
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2.9%
«Մայր Հայաստան» կուսակցություն՝ 14.2%
Նշենք, որ այս տվյալները փոփոխվում են րոպեների ընթացքում, սակայն տարբերությունն էական չէ։
Նշենք նաեւ, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երեւանի ավագանու կազմում ընդգրկվելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4%, իսկ դաշինքները՝ 6%։ Այս ընտրություններին մասնակցող քաղուժերից միայն «Մայր Հայաստանն» է դաշինքով, որի կազմում են՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները։ 50+1 քվե ստանալու դեպքում տվյալ կուսակցությունը կամ դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով դառնում է քաղաքապետ, իսկ եթե 50+1 քվե չեն ստանում, ապա ավագանին է ընտրում քաղաքապետին՝ իր կազմից։
Ըստ օրենքի՝ ավագանիում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ