34 տեղամասերի արդյունքներով, Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Ընտրություններին մասնակցածների ընդհանուր թվի՝ 13,944 ընտրողից իշխանությանը ձայն է տվել 4780 ընտրող:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, զբաղեցնում է երկրորդ հորիզանականը. նրանց ձայն է տվել 2528 ընտրող:
«Ապրելու երկիր» կուսակցությանը ձայն է տվել 396 ընտրող:
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» դաշինքին՝ 1993 ընտրող:
«Լուսավոր Հայաստանին»՝ 325 ընտրող:
«Հանրային ձայն» կուսակցությունը, 34 տեղամասերի արդյունքներով, ունի 1439ձայն:
«Հանրապետություն» կուսակցությունը՝ 1558 ձայն:
ՔՊ-ն ամենաշատ ձայները հավաքել է Շենգավիթում: Նորք-Մարաշում եւ Ավանում ՔՊ-ն զրո ձայն է հավաքել:
«Հանրային ձայն» կուսակցությունն ամենաշատ ձայն հավաքել է Շենգավիթում՝ 1222 ձայն:
«Մայր Հայաստան» դաշինքը ամենաշատ ձայն հավաքել է Նոր-Նորքում: Նորք-Մարաշում եւ Ավանում ընդդիմադիր դաշինքը զրո ձայն ունի:
«Ապրելու երկիր» կուսակցությունը ամենաշատ ձայները՝ 157 ձայն, ստացել է Նոր Նորքում: Նորք-Մարաշում եւ Ավանում այս կուսակցությունը նույնպես զրո ձայն է հավաքել:
Հայկ Մարությանին էլ ամենաշատ ձայները տվել են Նոր Նորքում: Նորք-Մարաշում եւ Ավանում նա նույնպես զրո ձայն ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ