Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չծանուցված ընտրողներ, «տասովշչիկներ». «ՀայաՔվե» դիտորդական առաքելության ղեկավար Մենուա Սողոմոնյանն ամփոփում է

Սեպտեմբեր 18,2023 00:02

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ղեկավար Մենուա Սողոմոնյանը Երեւանի ավագանու ընտրությւոններին մասնակցության նման ցածր ցուցանիշը մի քանի պատճառներով է բացատրում: Հիշեցնենք, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, այսօր կայացած ընտրությունների մասնակցության թիվը կազմում է 28,5 տոկոս:

«Ունի ընդհանուր սոցիալ- հոգեբանական պատճառ, որ մարդիկ ընտրական ինստիտուտից երես են թեքում: Պատճառներից մյուսն էլ խախտումն է, որ ընտրողներին շատ դեպքերում իրազեկում չի գնացել՝ իրենց ընտրատեղամասի վերաբերյալ: Շատ են ընտրողները բողոքում, որ գնացել են ավանդական այն տեղամասերը, որտեղ որ քվեարկել են եւ պարզվել է, որ այնտեղ այլեւս չեն քվեարկում, ստիպված են եղել փնտրել, հետո՝ թողել եւ գնացել են. այդպիսի դեպքեր մեր դիտորդության ընթացքում շատ են հանդիպել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը:

Առաքելությունը, հիշեցնենք, ընտրական գործընթացի մի շարք խախտումներ է արձանագրել:

Խախտումների մի խումբն էլ կապված է, այսպես կոչված «տասովկայի» հետ. «Շատ-շատ տեղամասերի հարեւանությամբ, բակերում արձանագրվել են ՔՊ-ի վստահված անձանց, այլ մարդկանց, մտնող-դուրս եկողների հետ պայմանավորվածություն, բարեւել՝ խոսել, համբուրել եւ այլն: Շատ են արձանագրվել նաեւ մեքենաներով մարդկանց տանել-բերելու դեպքեր»:

Երրորդ խումբ խախտումները կապված են ցուցակների հետ: Մենուա Սողոմոնյանի փոխանցմամբ՝ շատ են եղել տարբեր հասցեներից ահազանգեր՝ իրենց բնակարանների վրա այլ մարդկանց գրանցելու հետ կապված:

Դիտորդների, վստահված անձանց իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել. նրանց չի թույլատրվել գրանցամատյաններում նշումներ կատարել կամ տեսանկարահանել գործընթացը եւ այլն: Քիչ չեն եղել նաեւ ուղղորդող բնույթի խախտումները, ինչպես, օրինակ, սեղանների վրա՝ «քվեաթերթիկ 1», «քվեաթերթիկ 2» գրելը, մինչդեռ, ըստ ցուցակի, պետք է մարդկանց համարները գրված լինեին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930