Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մենք այլեւս չենք գործում վարքականոնների հիման վրա, որտեղ մարդը հարգում է իր խոսքը

Սեպտեմբեր 18,2023 10:00

Ինձ նման շատ հայեր կնշեն, որ մեր դիվանագիտությունը՝ արտաքին պաշտպանության քաղաքականությունը, հայ-հայկական հավաքական հարաբերությունները հանրապետության ներսում եւ հայկական սփյուքում հայերի միջեւ ընդամենը արտացոլում եւ արդյունք է կուտակված սխալ մոտեցումների, անառողջ մտածելակերպի եւ շեղումների այն սկզբունքներից, որոնք հիմնված են իրապաշտության, գործնականության եւ պրագմատիզմի ուղենիշների վրա։ Ուղեցույցներից շեղումների ցուցակը երկար է, եւ դրանց ամենքի քննարկումը հնարավոր չէ այս հոդվածում ամբողջությամբ ներկայացնել, հետեւաբար, ես կկենտրոնանամ միայն մեկի վրա՝ հաղորդակցության եւ հարաբերելու վրա, ես չեմ խոսում երկխոսության մասին, այլ պարզ նվազագույն պահանջի՝ շփվելու: Խնդիրը հիմնված է իրավիճակների համառորեն սխալ ընկալման հիման վրա: Հայերն ինձ ապշեցրել են, խզելով հաղորդակցությունը, հեռանկարների փոխհամաձայնության բացակայության, միասնական տեսլականի բացակայության առարկումով, եւ ես կարծում եմ, որ հարաբերությունները շատ լուրջ մարտահրավեր են, որտեղ փակել հաղորդակցության դուռը կարող է հանգեցնել մեկ արդյունքի՝ կոնֆլիկտի ու փախչել, փորձելով պարտադրել սեփական տեսակետը, որտեղ համոզելու փորձի միջոցները մարում են, եւ շատ դեպքերում այդ հակամարտությունները չեն հանգեցնում արդյունքի, եւ արդյունքը միայն կապերի կատարյալ խզման հաստատումն է:

Խորքում, երբ առկա է միասնական հեռանկարի շուրջ լիարժեք համաձայնություն հաստատելու անկարողություն, իդեալական ամբողջական համաձայնության երկրորդ ընտրությունը կլինի ընդհանուր հիմքեր գտնելու փորձերը, որտեղ կողմերը համաձայնում են ջանք չխնայել համաձայնության կետեր գտնել կամ նույնիսկ  խուսափել լարվածությունից, կոնֆլիկտից եւ առճակատումից, եւ հենց այս իրավիճակում է, որ շփումը պետք է ակտիվացնել, կրկնապատկել, եռապատկել, կողմերը երբեք չպետք է դադարեն փորձել։

Ցավոք, դա այն վերաբերմունքը չէ, որին ես հանդիպեցի, մասնավորապես հայկական սփյուռքի հետ կապված, բայց ես միակը չեմ այս իրավիճակում, քանի որ ես եւ այսօր հանրապետության ներսում քաղաքական սպեկտորը գտնվում ենք շփման եւ հաղորդակցության բացակայության, հակադրության, անհանդուրժողականության, այլամերժության իրավիճակում: «Առավոտում» իմ առաջին հոդվածը հենց այս պատմությանն էր վերաբերում, թե ինչպես վարչապետի կողմնակիցը հասկացրեց, որ ինձ հետ որեւէ ընկերակցություն հնարավոր չէ, քանի որ «Ես Սասնա Ծռերի անհույս պարագա եմ»:

Բայց մինչ այդ ես ուզում եմ սկսել հայկական սփյուռքից, որտեղ հայկական քաղաքական ուժի ղեկավարությունը, որին ես բուռն սատարում էի 2005 թվականից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 10-ը, կտրուկ խզեց ինձ հետ բոլոր կապերը, հիմնավորելով այն քաղաքական իրավիճակի զարգացմամբ, որտեղ մենք դադարել ենք ներդաշնակ լինել քաղաքական տեսլականի նկատմամբ, եւ ես ու կուսակցության ղեկավարությունը տարբեր դիրքորոշումներ ենք ընտրել: Այն, ինչ ինձ ապշեցրեց, որ ղեկավարությունը նախընտրեց խզել հաղորդակցությունը, ակտիվացնելու փոխարեն, հետեւաբար, մենք ականատես եղանք քաղաքական հայեցակարգի, որը ենթադրում է, որ գործ ունենալով մի իրավիճակի հետ, որտեղ չկա իրերը նույն կերպ չտեսնելը, իդեալական կարգավորման միջոցը բոլոր հաղորդակցությունների խզումն է: Բայց հեգնանքն այստեղ չի ավարտվում:

Մեկ տարի առաջ Հայաստան եկավ սփյուռքի մեկ այլ մեծ քաղաքական ուժ, եւ նրան պատկանող մարզական միությունը նույնպես եկավ, եւ ես ուզում էի կապեր հաստատել, չնայած այն բանին, որ տարիներ շարունակ իմ քաղաքական հարաբերությունները եղել են այն քաղաքական ուժի հետ, որը տասնամյակներ շարունակ իրենց հետ մրցում է հայկական սփյուռքում: Ես մոտեցա նրա ամենաբարձր մակարդակի ղեկավարներից մեկին, երբ հարցազրույց խնդրեցի, ծաղրեց ինձ. ես երկու հարցազրույց էի խնդրում, մեկը՝ սպորտային, մյուսը՝ քաղաքական: Նա ասաց, որ գնամ «սպորտային առաջնորդի» մոտ, ցույց տալով պատահական մի վայր, որտեղ ընդամենը տասնյակ մարդիկ կային:

…Նա ինձ հարցրեց, թե արդյոք ես իր կուսակցության կողմնակիցն եմ, երբ ես պատասխանեցի՝ «ոչ, ես կողմնակից եմ մյուս կուսակցությանը», նա ինձ ապշեցրեց ցնցող պատասխանով, խիստ մեղադրական տոնով ասաց. «ուրեմն գնա  եւ հարցազրույց վերցրու այդ կուսակցության առաջնորդներից»:

Ես ցնցված եմ, որովհետեւ ինչ պատկեր էլ, որ ձեւավորեի մտքումս, որ քաղաքական առաջնորդները հետեւում են պրոֆեսիոնալ, հարգանքով, ճկունությամբ եւ խելամտությամբ վարվելու որոշակի ուղեցույցին, ինձ վերաբերվեցին ոչ պրոֆեսիոնալ, անհարգալից վերաբերմունքով, բայց դրանից հետո ցնցումը մեծացավ: Իմ արկածը հանդիպեց մեկ այլ հիասթափության, եւ քանի որ ես համառ եւ հետեւողական եմ, նույն գիշերը խոսեցի այդ մարզական միության մարզիկների հետ, եւ նրանք ինձ ասացին, որ վաղը գամ ինչ-որ հյուրանոց, որտեղ իջեւանում են մարզաշխարհի ղեկավարները։ Եվ այդպես վարվեցի: Հաջորդ օրը հանդիպեցի մարզական մության ղեկավարների հետ, ընկերացա նրանց հետ եւ համաձայնեցինք կազմակերպել սպորտային հարցազրույց մեկ անձի՝ Շանթի՝ ընկերասեր լիբանանցու հետ, վերջին պահին մի աղջիկ մոտեցավ ինձ այնպիսի տոնով, որը կարող է օգտագործել հետախույզը մեկին հարցաքննելիս. «Ես գիտեմ, թե ով ես դու»: Այս հայտարարությունը ինձ դուր եկավ,  դիմեցի Շանթին. «Տեսար, ես հայտնի եմ, սա ապացուցում է, որ ես հայտնի բլոգեր եմ, եւ արժե ինձ հարցազրույց տալ»:

Բոլորս ծիծաղեցինք, բացի աղջկանից: «Դու ատում ես մեր կուսակցությունը»,- ասաց: «Մի րոպե, սա խիստ եզրակացություն է, ես չեմ ատում ձեր քաղաքական կուսակցությունը, մենք տարաձայնություններ ունենք Լիբանանի եւ Հայաստանի ներսում կողմնորոշումների շուրջ, դա չի նշանակում, որ ես անձնական նախապաշարմունք ունեմ ձեր կուսակցության նկատմամբ»,-ասացի, բայց նա չցանկացավ քննարկել, պարզ է՝ եկել էր սաբոտաժի։

«Դուք հարձակվել եք մեր կուսակցության վրա 2022 թվականին Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ դուք Պաուլա Յակուբյանի դաշնակիցն եք, նրա համախոհների հետ միասին մեր դեմ լայնածավալ քարոզչական արշավ եք սկսել Facebook-ում (Լիբանանի խորհրդարանի անդամ եւ թղթակից Յակուբյանի-Պ.Մ.)»,- շարունակեց նա։ Եվ ես բավական միամիտ էի հավատալու, որ կարող եմ օբյեկտիվ քաղաքական քննարկում կառուցել մի անդամի հետ, ով հստակ պատասխանատու պաշտոններ է կրում իր շրջապատում: «Առաջին հերթին ես դաշնակից չեմ Պաուլա Յակուբյանի հետ, – ասացի ես,- մենք միայն նոր ենք հաստատել դրական բարեկամական հարաբերություններ, չեմ ժխտում, որ ընկերական ենք, բայց իմ դաշինքն այլ տեղ է, դուք կարծես թե ուշադիր չեք հետեւում իմ գրառումներին»: Բայց նա պնդեց «հաստատ հավատարմություն ապացուցել», շարունակեց. «ձեր գրառումները չափազանց տհաճ են»… վերջում ես ասացի Շանթին, որ հետո կշարունակենք, բոլորս սեղմեցինք իրար ձեռքերը, բացի «դիվերսիայի տիկնոջից», որը հրաժարվեց նույնիսկ իր անունն ասել: Շանթն ինձ ասաց, որ սպասեմ եւ մի երկու օր ժամանակ տամ, որ ինքը բարձր մակարդակի մարդկանց հետ կխորհրդակցի, նախքան հարցազրույց տալը: Ես զարմացա։ «Շանթ, սպորտային հարցազրույց ենք անելու, իմ քաղաքական կապերն ու գործունեությունը ի՞նչ կապ ունեն, հարցազրույցը քաղաքական չի լինելու»: Շանթը պատասխանեց. «Շատ կապ ունի, մի երկու օր հետո քեզ հստակ կասեմ որոշումը,  կասեմ, կամ այո, կամ՝ ոչ»: Համոզված էի, որ Շանթը կհարգի իր խոստումը, բայց մինչեւ այսօր Շանթից ոչ մի պատասխան չեմ ստացել, եւ սա շատ հարցումներ է առաջացնում։

Խնդիրներից մեկն այն է, որ մենք այլեւս չենք գործում վարքականոնների հիման վրա, որտեղ մարդը հարգում է իր խոսքը, երբ համարում են, որ շահելու բան չկա, մեր օրերում հայերը պարզապես անտեսում են իրար, եւ սա այն սերմերից մեկն է, որն այսօր ծնեց մեր քաղաքական, գաղափարական, ազգային սնանկությունը եւ ստեղծեց մթնոլորտ ու միջավայր, որտեղ հայկական կողմերը չեն շփվում, չեն երկխոսում կամ բանավիճում, քննարկում կառուցողականորեն, իսկ դեմագոգիական ռազմավարությունը գերիշխող է։

Մյուս հարցն այն է, որ հայերը որոշել են բոյկոտել բոլոր այն հայերին, որոնք չեն կիսում իրենց քաղաքական տեսլականը, ծրագրերը եւ ուղին։ Հանրապետության ներսում վիճակն ավելի լավը չէ, քաղաքական սպեկտրը լի է անտագոնիզմով, այլամերժությամբ, անհանդուրժողականությամբ։

Այս կիրակի ես գնում էի օպերա՝ միանալու Ազգային Ժողովրդավարական բեւեռի կազմակերպած նստացույցին: Կարապի լճի մոտ հանդիպեցի մի խումբ երիտասարդների, նրանք բաժանում էին բրոշյուրներ, որոնց վրա նշված էր թիվ 2-ը։ Երեւանի քաղաքապետարանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանին աջակցող, ինձանից պահանջեցին երկմտելու մի քանի պահեր, որոնք երկար չտեւեցին, երբ մոտեցա մի երիտասարդ աղջկա, ով թվում էր, թե այս խմբի առաջնորդն է, դատելով նրա դինամիզմից եւ  նախաձեռնության ոճից, խնդրեցի, որ թույլ տա իրեն կարճ հարցազրույց տամ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա, ինչպես հայաստանցի յուրաքանչյուր հայ աղջիկ, զարմացավ եւ մի փոքր հանկարծակիի եկավ իմ համարձակ մոտեցումից, որը չի ցուցաբերում վարանելու, բարդույթի նվազագույն նշույլ, հիմնված պարզության  վրա, նրանից մի 10 վայրկյան պահանջվեց այս հրավերը ընկալելու համար, ի վերջո, նա է խմբի ղեկավարը, ով պետք է մոտենա անծանոթների  եւ համարձակ շփվի նրանց հետ, երբ հոգեպես պատրաստ էր, նա հարցրեց, որն է իմ բլոգը, եւ երբ ես ցույց տվեցի նրան իմ youtube -յան ալիքը, հասկացա, որ նրան դուր եկավ այդ գաղափարը: Իմ հիմնական նպատակն էր ստեղծել ավելի մեղմ մթնոլորտ, մի քանի օր առաջ ՔՊ-ն ու ԱԺԲ-ն բռնության տեսարաններով հանդիպել էին, եւ, ճիշտն ասած, անհանգստանում էի, որ նույն ճակատագրին կարժանանամ նաեւ ես։

Ինչեւէ, խոսակցությանը միացան եւս երեք երիտասարդ աղջիկներ, նրանք այս անգամ հետաքրքրությունից ելնելով ինձնից խնդրեցին իմ youtube-ի ալիքը, ես ցույց տվեցի այն եւ ասացի. «բոլորդ կսիրեք այն եւ միշտ կայցելեք»,- հումորով ասացի ես, որը թաքցնում էր իմ անհանգստությունը, որ նրանք կփոխեն իրենց կարծիքը իմ տեսազրույցները տեսնելուց հետո, քանի որ այնտեղ հիմնականում հյուրընկալվում էին ընդդիմադիր գործիչներ, իսկ իմ սեփական տեսանյութերով անխնա քննադատում եմ ՔՊ-ին:

Առաջնորդն ինձ խոստացավ հարցազրույց տալ 15 րոպեից, եւ ես Օպերայից (ԱԺԲ ժամանակավոր շտաբ) եւ Կարապի լիճից չորս անգամ հետ ու առաջ էի գալիս, ամեն անգամ ինձ ասում էին երեք աղջիկները, որ առաջնորդ աղջիկը զբաղված է, վերջապես, խոստացան, որ ինձ կզանգեն, հենց որ առաջնորդը հասանելի լինի: Ժամը 10:30-ին ես ավարտեցի իմ հարցազրույցը ԱԺԲ համակիրների հետ եւ վերադառնում էի Էջմիածին, ՔՊ աջակիցներն էլ արդեն վաղուց գնացել էին, եւ հարցազրույցը կազմակերպելու համար ինձ զանգահարելու խոստումը համընկավ այն հավատի հետ, որ սփյուռքահայ Շանթը խոստումը կատարել էր։

Ինձ համար իդեալիստական կլիներ, եթե երկու տիպի հարցազրույցներ վարեի Երեւանի կենտրոնում գտնվող երկու մոտակա վայրերում՝ երկու քաղաքական ուղղվածությամբ. այնքան հեռու կողմնորոշումներով եւ միայն մի պահ աշխարհագրորեն մոտ:

Արդեն երկրորդ անգամն է, որ փորձում եմ շփվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցների հետ եւ ձախողվում եմ: Հիասթափություն եմ զգում, միգուցե նրանք տեսել են իմ տեսանյութերը եւ որոշել, որ «սփյուռքցի այս տղան վատ խնձոր է», բայց ես նրանց մասին այդպես չեմ մտածում: Կարծում եմ, որ ես հնարավորություն ունեցա շփվելու լավ մարդկանց հետ, ովքեր կիսում են Հայաստանի սերը, բայց չենք համարձակվում սիրել միմյանց։

Եվ սա «սիրո եւ ներդաշնակության թավշյա հեղափոխության» դարաշրջանում է:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր

P.S. Մեկ տարի առաջ միացա Դավիթաշենի «Դռնից դուռ» ԱԺԴ նախաձեռնությանը, այցելեցի բազմաթիվ տներ եւ ինձ դիմավորեցին «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցները, սուրճ խմեցինք, թխվածքաբլիթներ կերանք, եւ երբեք վիրավորական չեղանք միմյանց նկատմամբ։ Ես փրկեցի իմ գործընկեր Ռաֆայելին, ում վրա հարձակվել է մեկ այլ քաղաքացի, որն աջակցում էր մեկ այլ քաղաքական խմբի, բայց դա մեկ այլ հոդվածի պատմություն է:

«Առավոտ» օրաթերթ
15.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930