Այս պահին «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը թիվ 1/20 ընտրատեղամասում մասնակցում է քվեաթերթիկների հաշվարկին:
Լրագրողների հետ զրույցում նա, խոսելով ընտրության մասնակցության ցածր ցուցանիշի մասին, ասաց․ «Ընդհանուր առմամբ խնդիրը, որ տեսնում եմ, մասնակցության ցածր տոկոսն էր։ Ուղղակի ցավում եմ, որ մարդիկ չեն մասնակցում իրենց քաղաքի ապագայի որոշմանը»։
Հարցին՝ խախտումներ արձանագրե՞լ եք, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Ինձ այս պահին կոպիտ խախտումներ հայտնի չեն, բայց շտաբը դեռ պետք է վերջնականացնի։ Ես դեռ նրանց չեմ հանդիպել, եկել եմ այստեղ, որ մասնակցեմ հաշվարկին»։
Իսկ թե ինչ տվյալներ են գրանցվել թիվ 1/20 ընտրատեղամասում, Հայկ Մարությանը չհայտնեց՝ ասելով՝ թող լինի վերջնական, կհայտարարվի։
Կարդացեք նաև
Հարցին՝ դեռ վստա՞հ եք՝ «հիսուն պլյուսի» վրա, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Սպասում ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ