Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քվեաթերթիկ 2»․ ԿԸՀ նախագահն՝ աղմուկ հանած լուսանկարի մասին

Սեպտեմբեր 17,2023 23:04

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում համացանցում լայնորեն տարածվեցին լուսանկարներ ընտրական տեղամասերից, որտեղ սեղաններին փակցված են թղթեր՝ «Քվեաթերթիկ 1», «Քվեաթերթիկ 2» վերտառությամբ, սա մեկնաբանվում է որպես ուղղորդում ՝ այդ համարները զբաղեցնող քաղաքական ուժերի օգտին։ Ինչպե՞ս կմեկնաբանի սա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, արդյո՞ք նախորդ ընտրություններում ընտրատեղամասերի կահավորանքը հենց այսպես է եղել։

«Ես ցավում եմ, որ մեր օգտատերերը, տվյալ դեպքում, ով որ տարածել է, վերջին 20 տարում ընտրության չի մասնակցել, որովհետև վերջին 20 տարում այդ «Քվեաաթերթիկ 1», «Քվեաթերթիկ 2», «Ցուցակ 1», «Ցուցակ 2», վերջին 20 տարում միշտ փակցված տեղամասերում՝ սեղանների վրա»,- ասաց նա:

Ըստ Հովակիմյանի՝ «Դա քվեաթերթիկ տրամադրող հանձնաժողովի անդամի, այսպես ասենք, համարակալումներն են, վերջին 20 տարում անընդհատ էդպես է, հավանաբար առաջին անգամ է տվյալ քաղաքացին ընտրություններին մասնակցել և այդ փաստը արձանագրել»։

«Տեսեք, երբ որ վիճակահանություն է իրականացվում տեղամասերում՝ նախապես,  1200 և ավելի ընտրող ունեցող  տեղամասերում պիտի լինի քվեաթերթիկ տրամադրող երկու հանձնաժողովի անդամ, ցուցակները կրկին երկու մատյանով են լինում՝ 1200 ընտրողներ և  ավելի ընտրողների դեպքում, և երկու մատյան։ Եվ վիճակահանությունը, որպեսզի հանձնաժողովի անդամներն իրենց գործառույթն իրականացնեն, ԿԸՀ-ն դեռևս 2017 թվականին ընդունված որոշմամբ առանձնացրել է «Քվեաթերթիկ 1», «Քվեաթերթիկ 2», «Ցուցակ 1», «Ցուցակ 2», և վիճակահանությամբ արդեն  որոշվում է, այնտեղ կա նաև քվեատուփ»,-ասաց ԿԸՀ նախագահը։

Ներկայացնելով իրավիճակը՝ նա շարունակեց. «Եվ երկու ժամը մեկ հանձնաժողովի անդամները փոփոխվում են, այսինքն գործարքները փոփոխվում են։ Եվ տվյալ դեպքում սեղանների դիմաց գործառույթ իրականացնողները համարակալվում են։ «Ցուցակ 1», «Ցուցակ 2»-ը  պայմանավորված են նրանով, որ երբ սարքերը տրամադրում են ընտրողի՝ «ցուցակ 1», թե «ցուցակ 2», արդեն համարով ընտրողին միանգամից ասում են մոտեցեք ցուցակ 1-ին  կամ, ցուցակ 2-ին: Ցուցակ 1-ի կողքը նստած է քվեաթերթիկ տրամադրող 2-րդ  հանձնաժողովի անդամը։ Ես ինչպես հիշում եմ, այս գործառույթը նույն կերպ իրականացվում է, սեղաններն փակցված է, բայց այս անգամ մեր քաղաքացիների․․․ Ես ճիշտն ասած այս աղմուկից հետո հանձնարարեցի մեր իրավաբանական ծառայությանը, որ 2017 թվականի այդ որոշման մեջ լրացում անենք և գրենք քվեաթերթիկ տրամադրող, որպեսզի այլևս երբեք ոչ մեկին այս հարցը չհուզի»։

Նա սա որակեց որպես օրենսդրության չիմացություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930