«Միացյալ Հայաստան» կուսակցությունում ափսոսում են Երեւանի ավագանու ընտրություններում նման ցածր մասնակցության համար. այս մասին, Aravot.am-ին փոխանցեցին կուսակցության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ընտրությունների մասնակցության թիվը՝ 28,5 տոկոս:
Ընտրական գործընթացը կուսակցությունում դեռ ձեռնպահ են մնում մեկնաբանել, քանի որ կուսակցության վստահված անձինք դեռ աշխատում են տեղամասերում: Հրապարակային գնահատականներ կտրվեն արդյունքների ամփոփումից հետո:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ