Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը հետ քաշվեց, որպեսզի իշխանությունը հերթական անգամ «նախկին-ներկա» չխաղա. քաղտեխնոլոգ

Սեպտեմբեր 17,2023 22:01

«Ո՛չ: Ես կարծում եմ, պարզապես քաղաքական ընդդիմությունը հետ քաշվեց, որպեսզի իշխանությունը հերթական անգամ «նախկին-ներկա» չխաղա»,-այսպես լակոնիկ պատասխանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի այն հարցին, թե չե՞ք կարծում, որ  ընդդիմության հիմնական երկու ուժերը փաստացի տապալեցին ընտրությունները` մեկը թույլ թեկնածուով, մյուսը չեզոք կեցվածքով:

Մեր ճշտող հարցին, թե արդյոք ընդդիմությունը մի տեսակ անտերության չմատնեց իր ընտրազանգվածին, ու մեծամասնությունը, պարզապես չիմանալով ո՞ւմ ընտրի, գերադասեց չգնալ ընտրատեղամաս, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Միգուցե դա էլ է եղել, բայց ես չեմ կարծում, որ միայն դա  է եղել»:

Անդրադառնալով քաղաքացիների մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշին՝  Կարեն Քոչարյանն ասաց. «Իհարկե, բացատրում են իբր հասարակության ապատիայով, դեպրեսիայով, անտարբերությամբ, այնինչ ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցությունը խոսում է այն մասին, որ ժամանակակից գոնե Հայաստանում, գուցե նաև աշխարհում, մարդիկ կարծում են, որ ընտրությունները իշխանություն ձևավորելու մեթոդ չեն այլևս, կամ առնվազն՝ այսպիսի ընտրությունները, գուցե ուրիշ բան է պետք մտածել: Ինչպես Չերչիլն է ասել. «Դեմոկրատիան ղեկավարման ամենավատ ձևն է, բայց ավելի լավ ձև մարդկությունը դեռ չի հորինել»: Գուցե այլ բան մտածեն, օրինակ՝ պոպուլիզմ, ինչն ի սկզբանե մտածել էր այս իշխանությունը»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930