Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման խայտառակ ընտրություն չենք ունեցել». Ռուբեն Հակոբյան

Սեպտեմբեր 17,2023 21:49

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի համար կանխատեսելի էր, որ այսօր կայացած ավագանու ընտրություններում մասնակցության ցուցանիշը մեծ չի լինելու, բայց նաեւ այսչափ պասիվությունն էր անակնկալ:

Հիշեցնենք, ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ընտրությունների մասնակցության թիվը՝ 28,5 տոկոս:

Դաշինքի շտաբի պետ Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով ընտրական գործընթացը, ասաց՝ նկատի ունենալով իշխանության թեկնածուի վերջին նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում էր մոտ 5000 մարդ, որոնց մեծ մասը Հայաստանի տարբեր մարզերից բերված քաղաքացիներ էին, արդեն հասկանալի էր, որ երեւանցին չի պատրաստվում իր հավաքական ստորագրությամբ ընտրել Երեւանի ավագանին. «Ստացվում է, որ ընտրողների ընդհանուր թվի 14,5 տոկոսով կարելի է ձեւավորել Երեւանի իշխանություն. դա առանձին կուսակցությունը կձեւավորի, որեւէ դաշինք կամ կոալիցիա… եթե նկատի ունենանք, որ նրանցից մի մասն էլ վարչական ռեսուրսի կիրառմամբ են մասնակցել ընտրություններին կամ ինչ-ինչ շահագրգռությամբ, միջին թվաբանական հաշվարկով, ստացվում է, որ ընտրողների 7-8 տոկոսով Երեւանը կարող է իշխանություն ունենալ»:

Ռուբեն Հակոբյանը դժվարացավ կանխատեսել՝ «Մայր Հայաստան» դաշինքը որքան ձայն է ստացել, բայց ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դաշինքը իր հույսը դրել էր բացառապես քարոզչության վրա:

Ամեն դեպքում, նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման «խայտառակ ընտրություն» նա չի հիշում, չեն ունեցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930