«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), դիմելով ադրբեջանական կողմին, նախնական տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու վերաբերյալ հակառակ կողմի համաձայնության մասին։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։
Ինչպես ավելի վաղ նշվել էր, ադրբեջանական կողմը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Կարդացեք նաև