Քիչ առաջ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների մասին տեղեկատվությունը։ Նա այն ստացել է սեպտեմբերի 15-ին՝ բանկերից, հնարավոր է և թվերը փոխվեն։
Ըստ նրա հրապարակած տեղեկատվության՝ ամենաճոխ ծախսերը նախատեսել ու կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ծախսեր ընդհանրապես չի նախատեսել ու չի կատարել «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը։
Այսպես՝
Կարդացեք նաև
«Հանրային ձայն» կուսակցության նախընտրական հիմնադրամ մուծումները կազմել են 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսվել է 4 միլիոն 250 հազար 560 դրամը։ Մնացորդը՝ 570 հազար 440 դրամ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մուծումները կազմել են 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսվել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը, մնացորդը կազմում է 6 միլիոն 54 հազար 721 դրամ։
«Արդար Հայաստան» կուսակցության մուծումները կազմել են 4 միլիոն 610 հազար դրամ, որից ծախսվել է 4 միլիոն 104 հազար 600 դրամը։ Մնացորդը կազմում է 505 հազար 400 դրամ։
«Հաղթանակ» կուսակցության մուծումները կազմել են 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսվել է 998 հազար 200 դրամը, մնացորդը՝ 21 հազար 800 դրամ։
«Ուժը հայրենյաց» կուսակցության մուծումները կազմել են 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսվել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։ Մնացորդը կազմում է 10 հազար 400 դրամ։
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը չունի մուծումներ և ծախսեր։
«Ազգային առաջընթաց» կուսակցության մուծումները կազմել են 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսվել է 8 միլիոն 864 հազար 144 դրամը։ Մնացորդը կազմում է 1 միլիոն 568 հազար 356 դրամ։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության մուծումները կազմել են 250 հազար դրամ, որից ծախսվել է 230 հազար դրամ, մնացորդը՝ 20 հազար դրամ է։
«Հանրապետություն» կուսակցության մուծումները կազմել են 32 միլիոն 672 հազար 600 դրամ։ Ծախսվել է ողջ գումարը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության մուծումները կազմել են 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսվել է 6 միլիոն 185 հազար 820 դրամը, մնացորդը կազմում է 214 հազար 180 դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության մուծումները կազմել են 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսվել է 12 միլիոն 256 հազար 858 դրամը, մնացորդը կազմում է 843 հազար 142 դրամ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության մուծումները կազմել են 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսվել է 11 միլիոն 303 հազար 840 դրամը, մնացորդը կազմում է 46 հազար 160 դրամ։
«Ապրելու երկիր» կուսակցության մուծումները կազմել են 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսվել է 87 միլիոն 926 հազար 310 դրամը, մնացորդը 3 միլիոն 166 հազար 690 դրամ է։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել են 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսվել է 41 միլիոն 853 հազար 560 դրամը։ Մնացորդը 6 միլիոն 755 հազար 940 դրամ։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պարտավորովում են երեք անգամ հայտարարագիր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Երկու անգամ արդեն ներկայացրել են, երրորդի ներկայացման վերջանաժամկետն է սեպտեմբերի 21-ը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ