Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները խախտում են անկողմնակալության պահանջը․ Սուրեն Գրիգորյան

Սեպտեմբեր 17,2023 20:51

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:»
Մեր կողմից արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդներ Ավետիք Չալաբյանը, Արսեն Բաբայանը, Սվետլանա Աճեմյանը, Ատոմ Մխիթարյանը, Անի Առաքելյանը, Ցոլակ Ակոպյանը, Արմեն Նաջարյանը, Նաիրի Հոխիկյանը, Մենուա Սողոմոնյանը, Կառլեն Հակոբյանը, Հարություն Փախչանյանը, Ռոզեթ Օստակարյանը, Կարեն Արզումանյանը խախտել են Ընտրական օրենսգրքի վերոնշյալ պահանջը, ինչի վերաբերյալ ապացույցները ներկայացվում են ստորև։

Հարկ է նկատել, որ բոլոր գրառումները կատարվել են որպես դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո։

Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս գրառմանը՝ մասնավորապես նշելով. «Երևանի փոխքաղաքապետն իր իսկ վկայակոչած նորմը մեկնաբանելու գործում է ձախողվել․ «Իր իսկ վկայակոչած նորմում հստակ նշված է, որ դիտորդն ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս է պարտավոր չեզոքություն դրսևորել, իսկ ահա «Հայաքվե» դիտորդական առաքելության որևէ անդամի կողմից դիտորդի կարգավիճակից բխող ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս որևէ կողմնակալության դրսևորում չի եղել և չի վկայակոչվել նման փաստ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930