Սեպտեմբերի 17- ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն