Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ հրում վարժության արծաթե մեդալակիր

Սեպտեմբեր 17,2023 19:41

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայում ավարտվեց: Օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող այս մրցաշարում պայքարը եզրափակեցին գերծանր քաշայինները: Մրցահարթակ մտած յոթ ծանրորդների մեջ էին Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, որոնք ներկայացնում են Հայաստանը եւ նրանց նախկին թիմակից Գոռ Մինասյանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո:

 

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 213 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, իսկ Վարազդատ Լալայանը 212 կով բավարարվեց փոքր բրոնզով: Սիմոն Մարտիրոսյանը պոկելով 200 կգ,՝ տեղ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականում:

Անհամեմատ անզիջում անցավ մրցակցությունը հրում վարժությունում: Այստեղ գերազանց հանդես եկավ Սիմոն Մարտիրոսյանը, որը 250 կիլոգրամով նվաճեց փոքր արծաթը, Վարազդատ Լալայանը 248-ով ճանաչվեց երրորդը: Գոռ Մինասյանը ցույց տվեց՝ 246 կգ եւ մեդալ չնվաճեց:

Երկամարտում 473 արդյունքով յոթերորդ անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց վրացի անպարտելի ծանրորդ Լաշա Տալախաձեն, որը հավասարը չուներ նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Վարազդատ Լալայանը ցույց տվեց 460 կգ եւ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, իսկ Գոռ մինասյանը նրան զիջեց ընդամենը մեկ կիլոգրամ՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Սիմոն Մարտիրոսյանը 450 կգ-ով հինգերորդն էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930