Թիվ 11 դպրոցում տեղակայված 7/05 և 7/06 ընտրատեղամասերի մոտ ժամը 16-ից նկատել ենք մի խումբ տղաների կուտակում: Տևական ժամանակ նրանք դպրոցի մոտ հետևում էին ելումուտին:
Երբ տեսախցիկով սկսեցինք նկարել, ինչպես երևում է տեսանյութում, ցրվեցին այս ու այն կողմ:
Կարդացեք նաև
7/05-ը այն տեղամասն է, որտեղ մեծ թվով այլազգիներ են գրանցված: Առավոտյան այս տեղամաս են այցելել «Հանրային ձայն» կուսակցության ներկայացուցիչները, կանչել են հանձնաժողովի նախագահին ու ասել. «Դու՞ ես ստեղի պատասխանատուն, եթե էս ցուցակից՝ հնդիկ է, տաջիկ է, ուզբեկ է՝ մարդ մտավ ստեղ, մի հատ ուրիշ ձևի կիպիշ է լինելու»:
Ժամը 19-ի դրությամբ հանձնաժողովականները չէին արձանագրել այլազգիների մուտք ընտրատեղամաս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ