Քաղաքապետի թեկնածու Նատալյա Ռոտենբերգի համոզմամբ, Երեւանը պետք է լինի անվտանգ, մաքուր, ժպտերես քաղաքացիներով, զբոսաշրջիկներով լի եւ հեռանկարային, որ արտասահմանցի ներդրողների համար լինի հրապուրիչ:
Ընտրությունների ընթացքից քաղաքապետի թեկնածուն դժգոհ չէ, կեսօրի տվյալներով՝ որեւէ խախտում չի արձանագրել, բայց ընտրողների պասիվություն է նկատել. «Մենք վերջին օրերին փորձում էինք մարդկանց համոզել, որ յուրաքանչյուրի քվեն շատ կարեւոր է, շատերին կարողացանք համոզել, բայց կա մի զանգված, որը ընտրությունների արդյունքներին չի հավատում, մտածում են՝ ինչու գնանք, եթե արդեն ամեն ինչ որոշված է: Նրանք, որոնք չգան ընտրության, թող հետո չփոշմանեն, չլացեն, չքննադատեն՝ ինչպիսին է Երեւանը լինելու հաջորդ 5 տարում, թող իրենց մեղադրեն»:
Հիշեցնենք, որ ավագանու ընտրությունները կտեւեն մինչեւ երեկոյան 20:00-ը: Իսկ ժամը 17։00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին արձանագրել է ընտրողների պասիվ մասնակցություն: Երեւան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 27 ընտրող, որը կազմում է 21.36 տոկոս։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ