7/05 տեղամասում արդեն երրորդ ընտրողն է, որ քվեախցիկից դուրս է գալիս դատարկ ծրարով ու ասում՝ «չենք ուզում ընտրել»:
Հանձնաժողովի նախագահի պատասխանին, որ՝ «չէիք ուզում՝ չգայիք ընտրության», ընտրողը պատասխանեց. «Իյա՛, չհասկացանք, էդ ի՛մ գործն է արդեն»:
Կազմվեց արձանագրություն եւ հանձնաժողովի նախագահն առաջարկեց կտրոնները տալ իրեն, իսկ ծրարը մարել:
Կարդացեք նաև
Ընտրողները իրենք ցուցադրաբար պատռեցին ծրարը, թափեցին սեղանի վրա եւ հեռացան:
Սա այն ընտրատեղամասն է, որտեղ մոտ 170 հնդիկ, ռուս ու պակիստանցի կա ընտրացուցակներում: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ չի նկատել, որ նրանք գան ընտրության:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ