Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Արմինե Հովակիմյանի վարած Bentley մակնիշի և 30-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն հաշվառված է Հայաստանում հայտնի «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդ Ա. Հովակիմյանը «Դերժավա Արկադի» մականվամբ Ստանիսլավ Հովակիմյանի մոտ ազգականն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում