Լրահոս
Օրվա լրահոսը

Նյութապես շահագրգռել են մասնակցել հավաքի, քվեարկել են այլ անձանց փոխարեն․ Գլխավոր դատախազության ուսումնասիրությունները

Սեպտեմբեր 17,2023 17:02

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սրահում ընտրախախտումների վերաբերյալ ստացված բողոքների մասին քիչ առաջ տեղեկություններ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այսօր ժամը 14․00-ի դրությամբ ուսումնասիրել է առերևույթ հանցանք պարունակող 4 դեպք՝ հաղորդում, ահազանգ, հրապարակում, որոնցից երկուսը ուղարկվել է նախաքննական մարմին՝ ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում։

Մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն։

Ստացված դիմումներից, ահազանգերից 2-ն ուղարկվել են իրավասու ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ կատարելու, դրանք վերաբերել են հավաքին մասնակցելուն հարկադրելուն։

Աշխատանքային խումբը, ըստ Էդգար Արսենյանի, նախընտրական քարոզչության ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրել է 17 հաղորդում, հրապարակում, ահազանգ առևերույթ հանցանքի մասին։

«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 4-ը նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելու հարկադրելուն կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այդ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ։

Մեկը անձի կամ նրա մերձավոր ազգականին կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերացնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու փաստի առթիվ։

Եվ մեկը ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունները իրականացնումը խոչընդոտելու դեպքի առթիվ»,-ասաց դատախազության պաշտոնյան։

Հաղորդումներից մեկը վերաբերել է ընտրական պաստառների տեղադրման ծառայության համար վճարներ ստանալուն, սակայն դրանք չտեղադրելուն։

Ըստ բանախոսի, ստացված հաղորդումներից, ահազանգերից 7-ն ուղարկվել է ոստիկանության տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունների նկատմամբ ստուգողական գործողություններ կատարելու։

5 դեպքը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերացնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու, հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելուն է վերաբերում։

Մեկ դեպք վերաբերել է կուսակցության կողմից ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։

Եվ ևս մեկ դեպք վերաբերել է ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն։

2 դեպք, որոնք վերաբերել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930