Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդիկ չեն ուզում մասնակցել կռվի: Զգում են, որ քաղաքականացված է ընտրությունը». Տիգրան Խզմալյան

Սեպտեմբեր 17,2023 16:38

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը քվեարկեց 9/18 ընտրատեղամասում: «Անհանդուրժողականությունը, որ հանդես են բերում երկու կողմերը՝ եւ ներկաները, եւ նախկինները, վանում են շատերին, որովհետեւ մարդիկ հոգնել են քաղաքացիական պատերազմից, իսկ մենք հենց հիմա հերթական անգամ ունենք այդպիսի տարբերակ: Ընդ որում, բոլորովին անտեղի, որովհետեւ քաղաքի ընտրությունները չպետք է դառնան քաղաքական, բայց դարձան: Ընտրողների պասիվությունը ես դրանով եմ պայմանավորում: Մարդիկ չեն ուզում մասնակցել կռվի: Զգում են, որ քաղաքականացված է ընտրությունը: Այնպես որ սպասելի էր, որ կրկնակի քիչ է լինելու ընտրողների թիվը, քան նախկին տարիներին էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահը:

Պատասխանելով մեր հարցին, թե իր տպավորությամբ՝ ի՞նչ կարող են փոխել այս ընտրությունները, Տիգրան Խզմալյանն ասաց. «Սրանք մեր վերջին այսպիսի ընտրություններն են, վստահ եմ, որովհետեւ գտնվում ենք աշխարհաքաղաքական փոփոխության շեմին: Այսինքն` իշխող ուժը, կառավարությունն արդեն սկսել է այդ փոփոխությունը, եւ այս կատաղի դիմադրությունը հենց դրան է վերաբերվում»:

Նա ասաց, որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Ինչ վերաբերվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերին, Խզմալյանի որակմամբ՝ նրանցից 10-11-ը անթաքույց ներկայացնում են օտար երկրի շահերը: «Կարծում եմ, որ փոխվելու է միայն աստառը, որն արդեն փաստորեն փոխվել է: Իսկական փոփոխությունն իմ համոզմամբ արդեն կատարվել է, որովհետեւ իշխող ուժը, որը հավանաբար կպահպանի նաեւ քաղաքի վերահսկողությունը, արդեն գնում է այն ճանապարհով, ինչը դեռ մի քանի տարի առաջ թվում էր ֆանտաստիկ, ոչ իրատեսական: Դա Եվրոպական կուսակցության ծրագիրն էր: Ես տեսնում եմ, որ մեր գաղափարները դառնում են պետական քաղաքականություն: Անկախ նրանից, թե ինչ տոկոսներ կստանա մեր կուսակցությունը, մեր գաղափարների հաղթանակն է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930