Լրահոս
Օրվա լրահոսը

Թանդիլյանը «անհեթեթություն» է որակում Զավենիչի հայտարարությունը. «Ես ցավում եմ, որովհետեւ միասին ճանապարհ ենք անցել, ես այդպես չէի վարվի»

Սեպտեմբեր 17,2023 16:25

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեցինք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենիչը անդրադառնալով ձեզ՝ ասել է, որ նախորդ ընտրություններում, երբ որ պետք է եղել, որ դուք իրենց թեկնածուն դառնաք «Լույս» դաշինքի, դուք հրաժարվել եք, որովհետեւ սոցապնախարարի պաշտոնը չեք ուզեցել թողնել, իսկ Արտակ Զեյնալյանը, լինելով արդարադատության նախարար, այդ «պետք»-ի հետեւից գնացել է, եղե՞լ է նման բան եւ դուք ո՞նց եք արձագանքում այդ հայտարարություններին՝ նա պատասխանեց. «Ես ցավում եմ, որ ամբողջ այս քարոզարշավի ընթացքում հարգարժան պարոն Սարգսյանը եւ իր բոլոր թիմակիցները ջանք չխնայեցին՝ ամեն փորձ անելով պիտակավորել, վարկաբեկել մեր թիմին, ինձ հատկապես: Ես ցավում եմ, որովհետեւ միասին ճանապարհ ենք անցել: Ես այդպես չէի վարվի:

Ինչ վերաբերվում է այդ հայտարարությանը, այո, եղել է նպատակ, որ այդ ժամանակ ես առաջադրվեմ։ Դուք բոլորդ նախ հիշում եք, որ ես մինչ այդ մի քանի ամիս առաջ հրաժարական էի տվել, այսինքն, եթե խոսենք նրա մասին, որ ես դա չեմ արել, որովհետեւ պաշտոնն էի ուզում պահպանել, անհեթեթություն է, հիմարացնել հայ ժողովրդին չի հաջողվելու: Ես այն մարդը չեմ, ում մասին կարելի է ասել՝ պաշտոնը պահպանելու համար չի առաջադրվել: Երկրորդը՝ այո, պետք էր, բայց ո՞ւմ էր պետք՝ ժողովրդի՞ն, երեւանցիների՞ն, թե՞ կուսակցական շահերին: Ես առաջնորդվել եմ շահերով, որոնք ինձ համար ավելի վեր են: Ու այսօր էլ պետք է, որ առաջադրվեմ ու առաջադրվել եմ, որովհետեւ պետք է, որպեսզի մեր ժողովուրդը լավագույն ընտրության հնարավորությունն ունենա ու ես դա ապահովում եմ»:

Հարցրեցինք՝ եթե այն ժամանակ առաջադրվեիք, դա ինչո՞վ էր խանգարելու պետական շահերին՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ես «պետք»-ի մասն եմ մեկնաբանում, այո, պետք էր, բայց պետք էր ո՞ւմ՝ կուսակցականների՞ն, թե՞ հանրությանը: Ես այդպես էլ կողմնորոշվել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Տիկին, Դուք էլ եք նիկոլի ոճով “կրուտիտներ” անում, բացատրությունը համոզիչ չէր, էդ ոնց? զգացիք, որ Դուք հանրությանը Ձեր պաշտոնում շատ եք պետք։ Պարզ երևում է, որ պաշտոն սիրող եք, Այսօրվա օրն էլ դրա վառ ապացույցն է, որ քաղաքապետի պաշտոնի համար բավականին անհավանական խոստումներ եք տալիս, միայն թե ընտրվեք (դա էլ է նիկոլի ոճով)։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930