«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2023 թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Երևան քաղաքի ավագանու ընտրությունները 60 շրջիկ խմբերի կազմով, որոնք շրջայցեր են իրականացնում բոլոր 475 տեղամասերում:
Ստորև ներկայացնում ենք 105 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված
*105 տեղամասերից 4-ում հանձնաժողովի նիստը մեկնարկել է նախատեսվածից առնվազն 20 րոպե ուշ։
Կարդացեք նաև
* Մեկ դեպքում չի ներկայացել հանձնաժողովի նախագահը։
Դիտարկված 267 տեղամասային կենտրոններից
* 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում,
* 34 դեպքում՝ 2-րդ հարկում:
Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից
* միայն 5-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք,
* ևս 19-ում եղել են միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք, որոնցից 11-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից» և 1-ական՝ «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցություններից։
Մինչև ժամը 12:00-ն շրջիկ խմբերը դիտարկել էին ընդհանուր առմամբ 138 տեղամասերի շենքերը (տեղամասային կենտրոնները)։
* Դրանցից 38-ում կա թեքահարթակ, սակայն հարմար չէ սայլակով տեղաշարժման համար։
* Քվեարկության տարածքն անբավարար է գնահատվել տեղամասային կենտրոններից 7-ում։
* 19 քվեասենյակում լուսավորությունն անբավարար է:
* 28-ում Բրալյան կաղապար չի եղել:
*16 տեղամասում քվեախցիկների դասավորությունը եղել է այնպիսին, որ կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:
Դիտարկման մեկնարկից մինչև ժամը 13:00-ն շրջիկ դիտորդներից ստացվել է տարբեր խախտումների վերաբերյալ 104 ահազանգ, որոնք վերաբերում են 79 տեղամասերի:
* Շուրջ 48 դեպքերում խախտումներում ներգրավված են հանձնաժողովի անդամները, ընդ որում՝ 4 դեպքում հանձնաժողովների նախագահները, 21-ում՝ վստահված անձինք, ևս 21-ում՝ այլ ընտրողները:
* 16 դեպքում այդ խախտումները իրականացվում էին ի օգուտ ՔՊ կուսակցությանը, 3 դեպքում՝ «Ապրելու երկրի», 2 դեպքում՝ «Ազգային առաջընթացի», մեկական դեպքերում՝ «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին:
* Մեկ դեպքում դիտորդների գնահատմամբ խախտումը կատարվում էր ի վնաս ՔՊ կուսակցության:
Արձանագրվել է 30 ընթացակարգային խախտում, որոնք վերաբերում են
* քվեարկության խցիկից չօգտագործված քվեաթերթիկներն ամբողջությամբ հանելուն,
* քվեաթերթիկները տրամադրելուց կարգը չբացատրելուն,
* գրանցամատյանում մատիտով գրառումներ անելուն,
* դիտորդների կողմից որևէ փաստաթղթերի ծանոթանալու խոչընդոտման փորձերին,
* տեղեկատվական նյութերի բացակայությանը,
* որոշ դեպքերում գտնվելու իրավունք ունեցող անձանց ժամանակին չգրանցելուն:
Հարկ է նշել, որ խախտումների մասին ահազանգելուց հետո դրանք վերացվում էին, իսկ հաջորդ այցերի ժամանակ նմանատիպ խախտումներ չէին արձանագրվում:
Կուտակումներ են արձանագրվել 18 տեղամասերի շրջակայքում, 4 դեպքում դրանք իրականացվում էին ՔՊ վստահված անձանց մասնակցությամբ, ընդ որում՝ որոշ դեպքերում կուտակումները կրել են կրկնվող բնույթ:
Ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրվել 9 տեղամասերում, որոնցից 4-ում այդ դեպքերը պարբերաբար կրկնվել են: Արձանագրված դեպքերից 4-ը իրականացվել են ՔՊ կուսակցության օգտին, արձանագրվել են մեկական դեպքեր «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Մայր Հայաստան» դաշինքի օգտին:
Նույն շինությունում գտնվող 9/56-9/57 տեղամասերում ՔՊ վստահված անձը, նրա հայրը, շինության պահակը և անհայտ անձինք ցուցակագրում էին ընտրողներին, ուղղորդում նրանց, ովքեր եկել էին քվեարկության, զանգում նրանց, ովքեր դեռևս չէին եկել։ Դիտորդների կողմից բացահայտվելուց հետո նրանք փորձում էին ներկայացնել, թե իբր աշխատում են ոչ թե ՔՊ-ի օգտին, այլ մեկ այլ կուսակցության, թեև մինչ այդ դիտորդներն արձանագրել էին, որ նշված անձինք հիշեցնում էին ընտրողներին, որ պիտի քվեարկեն 2-րդ համարի օգտին։
4/45-ում դիտորդներն արձանագրել են, որ հանձնաժողովի նախագահը կապի մեջ է ՔՊ շտաբի հետ, հաղորդակցվում է վստահված անձանց և ընտրողների հետ։
Արձանագրվել է բաց քվեարկության/գաղտնիության բացահայտման 20 դեպք, որից 4-ը պայմանավորված է քվեախցիկի դիրքով։
4/20 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ 2 ընտրող միաժամանակ քվեարկում են մեկ քվեախցիկում, իսկ հանձնաժողովի անդամը քվեախցիկ է մտնում և ցուցումներ տալիս:
«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով: Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով։
«ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ»