Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանն այսօր մասնակցեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընտրության էր եկել միայնակ:
«Հանուն փոփոխությունների եմ քվեարկել: Հուսով եմ, որ ընդդիմադիր ներկայացված ուժերը լավ արդյունք ցույց կտան. այսքանը»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններն այսօր սկսվել են առավոտյան 08:00-ից ու կտեւեն մինչեւ երեկոյան 20:00-ը: Նշենք նաեւ, որ ավագանու ընտրություններին ընտրողների ակտիվություն դեռ չկա: ԿԸՀ (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի) տվյալներով ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին Երևան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող, որը կազմում է 13.92 տոկոս։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ