Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաքվեի» արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ

Սեպտեմբեր 17,2023 15:46

«Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից ընտրատեղամասերում արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ։

85 հոգի գրանցված են Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/:

Հասցեն որոնելով google համակարգով բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի:

Մեկ այլ տարածք, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային գրանցված է 48 հոգի: Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը համապատասխանաբար Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող:

Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 171 քաղաքացի: Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 66 քաղաքացի:

Բազմաթիվ քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն: Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի:

6/30 տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր:

6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից:

2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/:

Նոր ստացած անձնագրերով անձինք են մոտենում ընտրատեղամաս, որոնց ժամկետը դեռ 6 ամիսը լրացած չէ։ Ուշադրություն դարձրեք անձնագրերի ժամկետներին։

8/60 հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը: Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել: Մի քանի տեղամասերում նկատվել են ռուսներ և հնդիկներ, ովքեր խմբերով են ժամանում: Որպես կանոն նրանք չեն տիրապետել հայոց լեզվին:

6/13 տեղամասում /Թիվ 43 մանկապարտեզ/ տեղակայված մի տնակի մեջ մեծ թվով մարդիկ կան՝ ջահել տղաներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:

9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն և իրենց փոխարեն ոչ մեկը չքվեարկի։

2/29 տեղամասում ծերունին փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող ցուցակները նայել: Ասել են դրսի ցուցակները նայեք, վեճ է սարքել:

4/33 տեղամասից 50 մետրից մոտիկ փակցված է Ավինյանի մեծադիր պաստառը։ 4/53 տեղամասում 47 մետրի վրա իրենց գրասենյակն ու պաստառն է:

1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2: Ժամը 11:30-ից elections.am կայքը չի գործում, 12:10-ի դրությամբ վերականգնված չէ, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը չի գործում: Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում հնդկաստանցի ընտրողների թիվը շատ ավելին է:

6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրամանին, փորձում էր բաց քվեարկել: Դեպքը արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:

6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, որն արձանագրել է նախագահը և հրավիրել ոստիկան: Ժամը՝ 12:15-ին արձանագրվել են՝ 10/11 տեղամասում վստահված անձին թույլ չեն տալիս նայել սարքավորման թվերը:

1/15 տեղամասի օնլայն տեսագրությունը կայքում չկա:

* տեղամասում թույլատրվող հեռավորության վրա փակցված են քարոզչական պաստառներ և նյութեր:

«Հայաքվե» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930