Երեւանի ավագանու համամասնական ընտրություններին ձեւավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերում ժամը 14.00-ի դրությամբ, 824 հազար 250 ընտրողից մասնակցել է 114.759 մարդ կամ 13.92 տոկոսը։
Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։ Անցած՝ 2018 թ․ սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների հետ համեմատություն անցկացնելով, Սիլվա Մարկոսյանը նշեց, որ ժամը 14-ի դրությամբ քվեարկել էին 201.268 ընտրող կամ 23.72 տոկոսը։
Ընտրողների պասիվությունը անհանգստացնում է քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ նրանք քվեարկելուց հետո տված հարցազրույցներում հորդորում են ակտիվություն ցուցաբերել եւ գալ քվեարկության։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ