Մենք կոալիցիա չենք կազմի քաղաքական այն ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ, ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը: Մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի։ Այս մասին ընտրությունը կատարելուց հետո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նա շնորհավորեց ընտրությունների առիթով, այն համարելով որպես միասնականության գույքագրման ակտ և բոլորին կոչ արեց մասնակցել ընտրություններին՝ անկախ այն հանգամանքից, թե ում օգտին ընտրություն կկատարեն. «Բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի հավաստենք մեր հավատարմությունը մեկս-մյուսին, Հայաստանի Հանրապետությանն ու մեր Երևան համայնքին»:
Հարցին, թե հանուն ինչի է քվեարկել՝ Զեյնալյանն ասաց. «Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք: Ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ունենա միջազգային բարձր վարկանիշ՝ տարածաշրջանում և աշխարհում»:
Արտակ Զեյնալյանն ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ և ինչպես հավաստիացրեց, ինքը շատ բարձր տրամադրություն և մարտական ոգի ուներ, լավ մարզական վիճակում էր, հասցրել էր 40 րոպե հեծանիվ վարել:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ