Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն այսօր թիվ 4/14 ընտրատեղամաս, որտեղ քվեարկելու էր, եկել էր իր երեխաների հետ:
Քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց՝ քվեարկել է հանուն իր եւ մյուս բոլոր բալիկների երջանիկ ապագայի համար: Ցանկություն հայտնեց, որ այս խորհրդանշական օրը մեր հանրապետությունում քաղաքական առճակատումները վերանան եւ բոլորս՝ միասին ու համախմբված, կառուցենք ապագան:
«Ավելի քան համոզված եմ, որ խախտումներ կլինեն, որովհետեւ մեր ժողովրդի մեջ կա մի մաս, որոնց առաքելությունը ծառայելն է՝ կարեւոր չէ, թե՝ ում են ծառայում. մի օր ՀՀԿ-ականներին, մի օր գործողին, նրանք սովոր են կռացած ման գալ»,- ասաց թեկնածուն՝ հույս ունենալով, որ նման դեպքերն ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն գործի:
Կարդացեք նաև
Վարչական լծակների կիրառման մասին հարցին էլ պատասխանեց, որ քարոզարշավի օրերին արդեն իսկ տեսել ենք, թե ինչպիսի ծավալով է այն կիրառվում, բայց ինքը շատ չի խոսում այդ հարցի մասին, քանի որ վստահ է՝ «իր ընտրողն, իր ընտրողն է» եւ ինքը մասնակցում է ընտրությունների՝ քաղաքացիների քվեն ստանալու համար, ոչ թե մեկ այլ թեկնածուի հաղթելու:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ