Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք քաղաքապետ դառնալո՞ւ եք, թե՝ ոչ» հարցին Անդրանիկ Թեւանյանն աշխարհաքաղաքական պատասխան տվեց

Սեպտեմբեր 17,2023 13:34

«Ես մեր բոլորի շանսերն եմ գնահատում, այն առումով, որպեսզի այս իշխանությունը հեռացվի, որպեսզի Էրդողանն արդեն Երեւանի ընտրությունների կազմն ու կառուցվածքը չորոշի»,- այսօր, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը, հարցին՝ ընտրական գործընթացի մեկնարկից տեւական ժամանակ անցել է՝ ինչպե՞ս է ինքը գնահատում իր ղեկավարած դաշինքի շանսերը:

«Փաստորեն, Էրդողանն առաջարկում է՝ «2+2» ձեւաչափը մեր տարածաշրջանում եւ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ կարեւորելով, որ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում է պայմանավորվել, որ Պուտին-Ալիեւ-Էրդողան-Փաշինյան հանդիպումը կայանա եւ իրար հետ «պասերով էլ խաղում են, ըստ երեւույթին»: Իր դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում էական դերակատարում ունենալով՝ Թուրքիայի նախագահը 2020 թվականից հետո մի քանի փորձեր է արել՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, իսկ 2021-ի ընտրություններում բացահայտ առաջարկեց է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրա իշխանությունը վերարտադրվի:

Հստակեցնող հարցին՝ դուք քաղաքապետ դառնալո՞ւ եք, թե՝ ոչ, ընդդիմադիր թեկնածուն մեկ անգամ եւս պատասխանեց, որ իր խնդիրը քաղաքապետ դառնալը չէ, այլ Հայաստանում ամբողջական իշխանափոխությունը եւ այս առումով իրենք ապավինում են ժողովրդի քվեին: Նաեւ այս առումով է կարեւոր համարում իր այն ուղերձը, որ այս ընտրություններից հետո, եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա Թուրքիան Հայաստանի ներքաղաքական կյանքում դոմինանտ դերակատարում է ունենալու: Իսկ սպասվող քառակողմ հանդիպման ժամանակ, իր գնահատմամբ, Հայաստանի տեսակետը, այն էլ ռուսական շահերի համատեքստում, կներկայացնի միայն ռուսական կողմը: Ուշագրավ է, որ «2+2» ձեւաչափում նաեւ Իրանն է դուրս մնում տարածաշրջանային զարգացումներից:

Հետընտրական զարգացումները, ըստ Անդրանիկ Թեւանյանի, կախված են իրավիճակից, իսկ իր ղեկավարած դաշինքը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ՔՊ-ի հետ ճանապարհ չունեն անցնելու, որոնք հստակ գնահատական կտան ՔՊ-ի գործունեությանը:

Ընդդիմադիր թեկնածուն այսօր քվեարկություն կատարեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղակայված 9/47 տեղամասում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930