Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ արտահայտված հստակ և նպատակային ուղերձները՝ Հարավային Կովկասում իրավիճակի սրումը զսպելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխարգելելու, Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցի հասցեագրումը, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Համապատասխան քայլերը, ուժեղ միջազգային հանրության ներգրավվածություննը և իրականացումը առանցքային են, նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի (նախկին՝ Թվիթեր) էջում։
.@ArmSpoxMFA: “We value clear & targeted messages expressed at hearing “Assessing crisis in #NagornoKarabakh” at US @SFRCdems on restraining escalation of situation in #SouthCaucasus, prevention of ethnic cleansing in #NagornoKarabakh, stressing that #LachinCorridor should be… pic.twitter.com/Pj5eie1CSb
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) September 16, 2023