ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընտանիքի հետ միասին այսօր քվեարկեց Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում։
Լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքով է մասնակցում ընտրությանը, նա պատասխանեց. «Մեր անվտանգության խնդիրը մեր այս ընտրությամբ եթե ոչ կլուծենք, ապա կուժեղացնենք»։
Կարդացեք նաև
«Առավոտի» դիտարկմանը, որ իրենք 5 տարի է՝ իշխանության են, եւ անվտանգության վիճակը տեսնում ենք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է հայտնում 5 տարվա աշխատանքի վերաբերյալ իր կարծիքը՝ ազատ, անկախ ընտրություններով, որը նույնպես մեր կողմից է ներդրված ՀՀ իրականության մեջ»։
Հարցին, եթե այս ընտրություններում ՔՊ-ն Երեւանում մեծամասնություն չլինի, անվտանգության առումով խնդիր կունանա՞նք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շատ դժվար կլինի մեզ, եթե նման իրավիճակ կլինի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ