«Լիզել բառն իր մոտ շատ է կրկնվում. հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը ցավում է, դրանից է խոսում: Ինքը, այդ լիզելու հետ կապված, հավանաբար, ինչ-որ խնդիր ունի, դրա համար այդ բառը հաճախ օգտագործում է: Ֆրեյդն ասում էր՝ սիգարն է միայն, երբեմն, որպես սիգար ծառայում: Լիզել, ուտել… ըստ երեւույթին, փոքր տարիքից եկած հանգամանք է իր մոտ. մնացածը թող հոգեբանները պատասխանեն, բաներ կան, որ քաղաքական դաշտից դուրս են»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով իշխող ՔՊ-ի, եզրափակիչ նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Վերջինս բավականին կոշտ ելույթ ունեցավ, բորդյուր լիզելու, ասֆալտի դիետա պահելու կոչեր էր անում, ու ելույթն ուղղված էր ընդդիմությանը:
Ընդդիմադիր թեկնածուն այսօր քվեարկություն կատարեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղակայված 9/47 տեղամասում:
Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպված թեկնածուների նախընտրական բանավեճին՝ ասելով, որ չգնալը ճիշտ չէ եւ հեգնել էր ընդդիմության թեկնածուին, որ կարող էր գնալ ժողովրդի աչքերին նայելով կրակել: Հիշեցնենք, բանավեճին տարբեր պատճառներով հրաժարվել էին մասնակցել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, Անդրանիկ Թեւանյանը:
«Երբ դասալիքը, դեպքի վայրից փախչողն է խոսում ժողովրդի առաջ դուրս գալու մասին… Ես օգոստոսի 23-ին առաջարկել էի, ինքը դուրս գար, գլուխը բնից հանի, վերջի օրով, բերովի ընտրազանգվածի առջեւ նման կոչեր անելը… Ինքը եթե ընտրարշավ մտներ, ես բանավեճում իրեն կասեի, թե ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ պետք է իրականացնել, ինքը փախել է բանավեճից: Ընդհանրապես, ինքը կյանքում փախչող տղա է: Պատմում էր, չէ՞, ասում էր՝ մարտի 1-ին, եկա, այս գարաժի տակ պախկվեցի՝ փախա… երբ փախչող մարդը խոսում է ժողովրդի աչքերին նայելուց..․ »:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ