Երեւանի ավագանու համամասնական ընտրություններին ձեւավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերում ժամը 11.00-ի դրությամբ 824 հազար 250 ընտրողից մասնակցել է 47.671 մարդ կամ 5.78 տոկոսը։
Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ընտրացուցակներում ընդգրկվել են նաեւ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող այն անձինք, ովքեր մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում։ Նրանք քվեարկում են կացության գրանցման քարտերով, եւ ըստ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանի՝ քաղաքացիություն չունեցող ընտրողների թիվը 14.653 է։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ