Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն նաեւ նրանք, ովքեր չունեն Հայաստանի քաղաքացիություն

Սեպտեմբեր 17,2023 11:01

«Նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, բայց վերջին մեկ տարում հաշվառված են տվյալ համայնքում՝ իրավունք ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել»,-ասուլիսում նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Այդ անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Երեւանում ավագանու համամասնական ընտրություններ են․ 10 ընտրատարածքներում ձեւավորվել են  475 տեղամասեր։

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա նրանք տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսզի ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել»,-նշել է ԿԸՀ քարտուղարը։

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։

Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930