Ռուսական խաղաղապահ առաքելության տելեգրամյան գրառումը
2023 թվականի սեպտեմբերի 16-ին Ղարաբաղից Լաչինի միջանցքով Հայաստան է մեկնել 80 մարդ։
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի քաղաքացիների ընդունելության կետ են դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք ադրբեջանական շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները կազմակերպել են այդ մարդկանց տեղափոխումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, վերահսկել նրանց անցումն ադրբեջանական կողմի սահմանային հսկողության կետով, օգնել են բեռնել և տեղափոխել գույքը, հարմարավետ ավտոբուսներով տեղաշարժվելու հնարավորություն են տվել։