Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։
Հիշեցնենք, այսօր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանը և մի շարք այլ անձինք մեղադրվում են ՀՀ ՊՆ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու մեջ: