Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ինտերը» հյուրընկալեց իր ամենասկզբունքային մրցակցին՝ «Միլանին» եւ ջախջախեց 5։1 հաշվով։ Հանդիպման հերոս, անկասկած, դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ եւ կատարեց մեկ գոլային փոխանցում։
«Ինտերը» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր, 100 տոկոսանոց արդյունքով շրջանցեց «Յուվենտուսին» եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հինգերորդ տուրում «Ինտերը» սեպտեմբերի 24-ին մրցակցի դաշտում կհանդիպի ետնապահ «Էմպոլիի» հետ, որն անցկացրած երեք խաղերում միայն պարտություններ է կրել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ