Aravot.am-ի հետ զրույցում NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գեւորգյանը տեղեկացրեց, որ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր վրա կատարված հարձակումը, երբ քայլերթի ժամանակ իրեն դրոշի պոչով հարվածել էին:
«Ես ներկայացրի կատարվածը, ասացի՝ քանի որ եվրոպական կառույցները Հայաստանը ներկայացնում են որպես ժողովրդավար, ուզում եմ հասկանալ՝ արդյոք ժողովրդավարությունը երկակի չափանիշներո՞վ է:
Իրենք զարմացել էին, որովհետեւ հանդիպել էին մի շարք ՀԿ-ների հետ՝ Իրազեկ քաղաքացիների միավորում, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն եւ այլն, որոնք այդ խնդիրների մասին չէին բարձրաձայնել:
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներն ուղղակի ապշած էին, չգիտեին, որ Հայաստանում լրագրողները նման խնդիրների առաջ են կանգնած, հորդորում էին դեմել նաեւ դեսպաններին… Ես հարցրի՝ կարո՞ղ եմ որպես լրագրող դրսեւորել համառություն, մի՞թե ժողովրդավարությունը դրա համար չէր, որ մարդիկ ազատ խոսք ունենան»,-ասաց Անի Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ