Այսօր 18:20-18:30-ի սահմաններում Լոռու մարզի Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, մասնավորապես Ջրաշեն գյուղում և հարակից տարածքում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հորդառատ անձրևով՝ ճանապարհը որոշ ժամանակով դարձնելով դժվարանցանելի։ Մեքենաները ստիպված են եղել աջ կայանել, քանի որ կարկուտի շերտի բարձրությունը հասել է մոտ 10 սմ-ի։ Կարկուտի հաստ շերտով են պատված եղել նաև մոտակա դաշտերը։ Մեքենայի ցուցիչով օդի ջերմաստիճանը 1 °C է եղել։
Սպիտակի ոլորաններում կարկուտ չի տեղացել, այլ միայն հորդառատ անձրև։