Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բաց տեքստով մերժում է միջազգային մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը․ Տաթև Հայրապետյան

Սեպտեմբեր 16,2023 17:55

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևի գրառմանն X սոցիալական ցանցում, տելեգրամյան իր ալիքում գրել է․

Ադրբեջանը բաց տեքստով մերժում է միջազգային մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը։ Սա այն ճարտապետությունն է, որի դիմաց Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս` դրա հետ մեկտեղ վտանգելով ՀՀ-ն Վրաստանին ու ՀՀ-ն Իրանին կապող միջպետական ճանապարհները…

Հիքմեթ Հաջիևն X-ում մասնավորապես գրել էր․

«Ադրբեջանում «գորշ գոտիները» տեղ չունեն։ Մենք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ որևէ երրորդ երկրի հետ չենք քննարկի այնպիսի հարցեր, որոնք կասկածի տակ կդնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․․․»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930