Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը նախատեսում է կազմակերպել քառակողմ հանդիպում` փաստացի ներկայանալով որպես Արցախյան հակամարտության կողմ

Սեպտեմբեր 16,2023 17:20

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է՝ 

Էրդողանը քիչ առաջ հայտարարեց, որ նախատեսում է կազմակերպել Էրդողան-Ալիև-Փաշինյան-Պուտին քառակողմ հանդիպում:

«Հայկական ալիք»-ը, մանրամասնելով, գրում է՝  Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով։

Հետաքրքրական է, որ Էրդողանը նշել է, որ առաջարկել է կողմերին հանդիպում անցկացնել «ոչ թե (հարցի հետ – խմբ.) կապ, առնչություն չունեցող, այլ այս պահին խնդրի մեջ ներգրավված ղեկավարներով»։

Փաստացի, Թուրքիան, ՀՀ դե ֆակտո իշխանությունների թույլատրությամբ և աջակցությամբ, պաշտոնապես ներկայանում է որպես Արցախյան հակամարտության կողմ, մինչդեռ նախկինում ՀՀ իշխանությունները դիվանագիտական մակարդակում մշտապես փորձել են խոչընդոտել Թուրքիայի այդ փորձերը։

Բանակցությունների մեջ ներգրավվելու Թուրքիայի ջանքերը անհրաժեշտ է դիտարկել նաև Հարավային Կովկասում ազդեցության համար Ռուսաստանի հետ պայքարի և ռուսական զորքերը աստիճանաբար դուրս մղելու միջոցով՝ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության մեջ թուրք-արևմտյան գործոնի դերը ուժեղացնելու համատեքստում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930